Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստի մեկնարկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը քառօրյա նիստերի օրակարգը քվեարկությամբ հաստատելու ժամանակ վարման կարգի հետ կապված ելույթի իրավունք է խնդրել և կարդալցել է մի դիմում, որը չէր վերաբերում խորհրդարանի օրակարգային հարցերին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ պատճառաբանությամբ անջատել է Փոստանջյանի բարձրախոսը :
Զարուհի Փոստանջյանն առանց բարձրախոսի փորձել է խանգարել նիստը վարողին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքի ժամանակ, երբ վերջինը ներկայացնում էր օրակագը, Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ ձայնի իրավունք է խնդրել ու նորից կարդացել տեքստը: Դարձյալ նույն պատճառաբանությամբ նրա բարձրախոսն անջատվել է:
Դիմելով Հովիկ Աբրահամյանին Զարուհին հարցրել է. «Կարո՞ղ եք բացատրել՝ ո՞վ է որոշում ինչպիսի հայտարարություններ մենք անենք, ինչո՞ւ եք կանխակալ որոշում՝ ինչ եմ հայտարարելու, ձեր գործողությունները օրինակա՞ն են, թե՞ ոչ»:
Այս հարցին Հովիկ Աբրահամյանն պատասխանել է, որ դա ինքը չի որոշում, այլ՝ ԱԺ կանոնակարգ օրենքը, ըստ որի՝ պետք է հարցեր տրվեն քննարկվող թեմայի մասին:

Իր հերթին վարման կարգի հետ կապված ձայնի իրավունք է խնդրել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Վերջինս դիմելով Հ. Աբրահամյանին ասաց. «Դուք լիազորություն ունեք ապահովել մեր բնականոն աշխատանքը և դուրս բերել ելույթ ունեցողին դահլիճից: Եթե իրեն դուք դուրս չբերեք, ես ինքս դուրս կգամ»:

Աբրահամայանը սական, չօգտագործեց իր լիազորությունները և դուրս չհանեց Փոստանջյանին, փոխարենը սկսեց թվարկել այն օրենքների նախագծերը, որոնք պետք է քվեարկվեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում