12.1 C
Yerevan

ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը նոր ստուգումներ կսկեն «Սիվիլիթաս» հիմնադրամում

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է Սիվիլիթաս հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ: Այս մասին նշվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009- 2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել Հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:

«Արդեն շուրջ տասը ամիս տևող անհեռանկար և հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել և շարունակում են խոչընդոտել Հիմնադրամի աշխատանքները՝ անհասկանալի և ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով, աշխատակիցներին ԱԱԾ-ի կողմից տևականորեն և անհասկանալի, հետապնդման նախնական և հետագա նպատակների հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ հարցաքննություններով, Հիմնադրամի բոլոր հնարավոր գործընկերներին և Հիմնադրամի հետ համագործակցած անձանց իբր Հիմնադրամի կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ երկարաշունչ նախաբաններով նամակների և հաղորդումների ներկայացմամբ:

Մինչդեռ առ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս տոտալ հետապնդումը, ըստ երևույթին հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում Հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով:

Սիվիլիթաս հիմնադրամը հայտարարում է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը և հատկապես լրատվական գործունեության իրականացումը: Այլ խոսքով, սա ուղղակիորեն Հիմնադրամի արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքին օրենքով արգելված և քրեական դատավարության նպատակներով քողարկված ապօրինի միջամտություն է:

Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները և Հիմնադրամին հնարավորություն տալ շարունակել բնականոն գործունեությունը»- նշված է հայտարարությունում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...