Թուրքիայում քուրդ զինյալների դեմ մարտում թուրք զինվոր է սպանվել
27/03/2017 12:55
Նմանատիպ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող մարտերի հետևանքով թուրք զինվոր է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների կողմից արձակված կրակոցի հետևանքով զինվորը ծանր վիրավորում է ստացել, և, չնայած հիվանդանոցում ցույց տրված բժշկական միջամտությանը, նրան չի հաջողվել փրկել:
Թուրքիայի զինված ուժերը հայտնում են, որ այդ շրջանում մարտի 25-ից մեկնարկած գործողությունների արդյունքում չեզոքացվել են 22 քուրդ զինյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում