ԵՄ-ն Լոնդոնին չպետք Է պատժի Brexit-ի համար. Գաբրիել
27/03/2017 16:43
Նմանատիպ
Եվրամիությունը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ բանակցություններում չպետք Է փորձի պատժել թագավորությանը: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) համաժողովում, որը նվիրված Էր Եվրամիության միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականությանը:
«Մի քանի օր հետո մենք նամակ կստանանք Լոնդոնից (դուրս գալու ընթացակարգի գործարկման վերաբերյալ), մենք շահագրգռված ենք Մեծ Բրիտանիայի հետ լավ, սերտ հարաբերությունների պահպանմամբ, բայց դա չպետք Է տեղի ունենա Մեծ Բրիտանիային պատժելու կարգախոսի ներքո»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում