Սուրեն Զոլյանը դիմում է ՄԻԵԴ

«Ես կարծում եմ որ դատավորը բանիմաց է, սակայն արդար դատավճռի հույս չունեմ»,-այսօր այս մաիսն հայտարարել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը և հավելել, որ պատրաստվում է դիմել ՄԻԵԴ:

Հիշեցնենք, որ Ս. Զոլյանը ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարանում բողոքարկում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը’ իրեն աշխատանքից ազատելու հրամանի վերաբերյալ:

Ավելի վաղ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը’ դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ, Սուրեն Զոլյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարի’ 06.04.2012 թվականի թիվ 160-Ա «17.04.2012 թվականի թիվ 173-Ա և 17.04.2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջները մերժել էր։Եթե իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա առաջնորդին գոհացնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա իրենց գործն է և կարող են չփոփոխել կառավարությունն ու վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում