Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը
06/04/2017 16:04
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր եւ ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ: Սույն միջոցը տարածվում է տուրիստական կամ գործարար ուղեւորությունների վրա եւ ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված է փաստաթղթում: Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում