5.1 C
Yerevan

Հ. Աբրահամյան. Մարտի 1-ի մասին որոշման նախագծի քննարկումը կհետաձգվի

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր Ազգային ժողովի նիստում տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագիծն այս քառօրյայում չի քննարկվի:

Պատճառը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի բացակայությունն է, ով գտնվում է գործուղման մեջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցը քննարկամն կդրվի մյուս քառօրյայում:

Հիշեցնենք, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ դրական եզրակացություն էր տվել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծին: Հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մանրմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:

spot_imgspot_img