Լարսը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Նմանատիպ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապվել են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի համապատասխան մարմինների հետ, եւ ճշտել, որ ժամը 10.00-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի բաց է` կուտակումներ չկան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանն էլ տեղեկացրեց, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեքենաների որոշակի կուտակումները կապված են եղանակային ոչ բարվոք պայմանների հետ: «Ճանապարհն անընդհատ բացվում-փակվում է»,-հավելեց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարության ժամը 09.00-ի տվյալներով` Ռուսաստանի կողմում Լարսի անցակետի մոտ կուտակվել էր մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում