7.1 C
Yerevan

Քաթարական ընկերությունները կհամագործակցեն Հայաստանի հետ

Նմանատիպ

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում հանդիպումներ է ունեցել քաթարական խոշոր «Hassad Food » և «Mawashi» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ընկերությունները լայն գործունեություն են ծավալում գյուղտնտեսության և անասնաբուծության ոլորտում’ ապահովելով ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների շուկաների գյուղմթերքի պահանջարկը:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ’ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Նրանք տեղեկություններ են ներկայացրել ընկերությունների գործունեության ուղղությունների, ծավալների, աշխարհագրության, ապագա ծրագրերի մասին’ հեռանկարային համարելով նաև Հայաստանի հետ փոխգործակցությունը:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար կարևոր գերակայություն է, ապա ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց իրականացումն առաջիկա տարիներին շարունակվելու է:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ համագործակցելու ընկերությունների մտադրությունը և կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնել փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում: Նա մասնավորապես նշել է, որ հանրապետությունում առկա են գյուղմթերքի, կենդանի անասունների, թարմ մրգի և բանջարեղենի, խմելու ջրի, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի’ պահածոների, հյութերի, արտահանման հնարավորություններ:

Ա. Գևորգյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Հայաստան’ փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու, հնարավոր ուղղությունները հստակեցնելու համար:

spot_imgspot_img