«Ժամանակ». Նախորդ ընտրություններում ինքնաբացարկ հայտնած Հովհաննես Ղազարյանը կրկին Արտաշատի քաղաքապետի թեկնածու է
Նմանատիպ
«Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ: Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը` Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի` հունիսին կայանալիք ընտրություններում: Ըստ տեղեկությունների` նրան աջակցելու է իշխողՀՀԿ-ն: Հովհաննես Ղազարյանը «ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ խոսել ընտրությունների մասին` հայտարարելով, որ դեռ կրկին առաջադրվել էր, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց` պայքարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձավ Արտաշատի քաղաքապետ: Թե այս անգամ ինչպես կվարվեն Ղազարյանները, դեռ հայտնի չէ, սակայն Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում