Արտահերթ նիստ կլինի միայն բոլոր խմբակցությունների համաձայնությունից հետո.Է. Շարմազանով

«Արտահերթ նիստ չի կարող լինել, քանի դեռ չկա բոլոր խմբակցությունների համաձայնությունը: Բացի դրանից, Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած առաջարկները հեռու են իրականությանը մոտ ձևակերպումներ ունենալուց»,- այս մասին այսօր հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մարտի 26-ի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ հայտարարության նախագիծ է ուղարկել բոլոր խմբակցություններին և սպասում են արձագանքի և առաջարկների արտահերթ նիստ գումարելու համար: Հայտարարության նախագիծը դեռ չի հրապարկվել:
Լուրեր են շրջանառվել, թե ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ:
Մարտի 19-ին Ազգային ժողովի նախագահի հրավերով կայացել էր խորհրդակցություն, որի մասնակցել են ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բացի «Ժառանգություն»-ից, որը հայտարարել է’իրենք այլևս չեն մասնակցելու այդ խորհրդակցություններին:
«Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները ներկայացրել էին իրենց պահանջները, համաձայն որոնց առաջարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, անցում համամասնական ընտրակարգի և վերահսկողական լծակների ավելացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում