Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը
18/05/2017 10:21
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի:
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում