Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա
22/05/2017 16:35
Նմանատիպ
Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Բունդեսթագի Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված պատգամավորներ տարբեր կուսակցություններից: Թուրքիայում նրանք մտադիր են հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Այցն իրականացվելու է մայիսի 25-28-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում