Րաֆֆին դասեր է քաղել

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, ասել է.

««Իմ տպավորությամբ, երեւի Րաֆֆի Հովհաննիսյանը դասեր է քաղել ընդդիմության նախորդ պայքարներից, անցած տասնամյակի, որ հիմնական գործոնը ընդդիմության համար պետք է ժողովուրդը լինի: Եվ բնականաբար, հացադուլից դուրս գալուց հետո նա նորից մարզեր է գնում մեսիջներով, որ ժողովուրդը գա հրապարակ, իր քայլերին հետեւելու, նախատեսած գործընթացներին մասնակցելու: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզերում հանրահավաքների անցկացումը, այդ քայլը դրանով կարելի է բացատրել»: Թե ինչ կունենանք ապրիլի 9-ից հետո՝ Մակեյանը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով՝ «Արդյունքը բարդ է կանխատեսել, քանի որ մենք ունենք բազմաթիվ նախադեպեր Հայաստանյան հետընտրական զարգացումների, որոնց արդյունքը միշտ ի վնաս ժողովրդի է եղել եւ ի օգուտ վարչախմբի: Հիմա բնականաբար Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի նախորդ սխալներից դասեր քաղելով իր քայլերը մշակել, բայց չգիտեմ ինչ արդյունք կտա դա, կյանքը ցույց կտա»»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում