Պատասխանատվություն ունեմ ձեր առաջ.Րաֆֆի Հովհաննիսյանը` ժողովրդին

Շարունակելով այցելությունները դեպի մարզեր` Ր. Հովհաննիսյանն այսօր եղավ նաև Թալինում:

Այստեղ ևս նա հանրությանը կոչ արեց ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում: Նա նաև վստահություն հայտնեց, որ այդ օրը փակ ճանապարհներ չեն լինելու:
«Շատ բան պետք է փոխվի Թալինում, որտեղ շատ ու շատ սխալներ կան հենց մարզպետից եկող: Այսօր մենք եկել ենք մի քանի րոպեով Ձեզ բերևելու, մենք պարզապես եկանք զորակցության համար շնորհակալություն ասելու: Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից պետք է լինենք Ազատության հրապարակում։ Վստահ եմ, որ ոստիկանները բաց կպահեն ճանապարհները և Ձեզ կուղեկցեն, որովհետև դա իրենց պարտականության մեջ է մտնում, Մենք բոլորս ազգովի հավաքվում ենք և հռչակում նոր Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Հովհաննիսյանը:

«Այսօր ուժեղացած եմ ձեզանով, լիցք եմ ստանում, ունեմ պատասխանատվություն ձեր առաջ, և չեմ դրժելու այդ պատասխանատվությունը, նույնը ձեզանից եմ ակնկալում: Հավաքական պայքար կամ ոչ մի պայքար, ոչ մեկ սկուտեղի վրա մեզ հաղթանակ չի բերի»,-ամփոփելով ելույթն ասաց նախագահի նակին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում