Ես խոստանում եմ՝ մեր երեխաները ունենալու են արժանավայել ապագա. Ր. Հովհաննիսյան

«Այն ընտրությունը, որ դուք կատարեցիք, չպետք է մնակես ճանապարհին »,-այս մասին այսօր  Արթիկ կատարած այցի ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նրա խոսքով իշխանությունը սարսափած է, քանի որ ժողովուրդը իրենց ոչ է ասել:
Նրանք չարացած են ժողովրդի վրա։ Փոխանակ ժողովուրդը գնար «Ապահով Հայաստան» կառուցելու ժանապարհով՝ մեկ էլ ասաց՝ չէ, մեզ պետք չէ այն ապահով համակարգը, որ պետք է քրեական հասկացողություններով ապահովվի: Որևէ մեկին պետք չէ այդպիսի «Ապահով Հայաստան»: Իշխանության գլխավոր ցուցումը, որ պետք է քանակ լինի, դուք դրանում մեզ պետք է օգնեք: Մեզ համար շատ կարևոր է, որ դուք լինեք Երևանում ապրիլի 9-ին՝ նոր Հայաստանի երդմնակալության ժամանակ»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Է՜յ գիտի, Արթիկս ինչ արեցիք…Թող ոչ մեկը ռիսկ չանի Արցախի սպեցնազը բերել Հայաստան: Ես եկել եմ այսօր բարև, արև, լույս ասելու Ձեզ: Կոպիտ ասած, ես վերջին երկու շաբաթը հաց չէի ուտում, բայց մեր ժողովրդի կեսն էլ հաց չի ուտում: Այնպես որ, ով ուզում է դառնալ ժողովրդի ծառան, պետք է մի կաթիլ զոհողություն ունենա, քանի մեր ժողովուրդը այս վիճակի մեջ է: Ես խոստանում եմ՝ մեր երեխաները ունենալու են արժանավայել ապագա, զարգանալու, մասնագիտություն ստանալու հնարավորություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում