«Ժողովուրդ». Կոտայքի դատարանը Հրազդանի ՔԿՀ պետին երկրորդ անգամ ծանուցագիր է ուղարկել
Նմանատիպ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի: Սեզ հասած տեղեկություններով՝ բանտապետը որպես վկա է հրավիրվում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց մի քրեական գործով հարցաքննության մասնակցելու նպատակով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի մարզի դատարանը ՔԿՀ պետին մի անգամ էլ է ծանուցագիր ուղարկել՝ որպես վկա դատարան ներկայանալու համար, սակայն Մարգարյանը չի ներկայացել: Հիմա անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկելու: Եվ եթե նա հուլիսի 6-ին էլ դատարան չներկայանա, ապա բանտապետին բերման ենթարկելու որոշում կկայացվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում