Ռամոս․ Մբապեն կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գովասանքով է խոսել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։ 

-Ես գիտեմ, թե ինչի է ընդունակ Կիլիանը, քանի որ հետևել եմ Չեմպիոնների լիգայում նրա ցուցադրած խաղին։ Նա հիանալի ֆուտբոլիստ է և մեծ պոտենցիալ ունի։ Մբապեն արագ է, լավ է համագործակցում թիմակիցների հետ և գոլային հոտառություն ունի։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում կլինի,- Ռամոսի խոսքը փոխանցում է «FootMercato»-ն։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ 18-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Արքայական ակումբ» տեղափոխվելուն․ «Ռեալը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը՝ 6 տարվա պայմանագիր, 6-7 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում