Արշակ Կորյանը` «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)
13/07/2017 14:24

Նմանատիպ
«Վիտեսի» հարձակվող Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել «Լոկմոտիվի» հետ:
Հայ ֆուտբոլիստը, ով հանդես էր գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մոսկվացիների կազմում կրելու է 13 համարի խաղաշապիկը: Նա «երկաթուղայիններին» միացել է անվճար, քանի որ ավարտվել էր հոլանդական ակումբի հետ համաձայնագրի ժամկետը:
Արշակը «Լոկոմոտիվի» սանն է: Նա 2015 թվականին տեղափոխվել էր «Վիտես»: Այդ ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է ընդամենը 3 խաղի: Մնացած ժամանակահատվածում հանդես է եկել փոխարինողների կազմում:
Ավելի վաղ Կորյանը փորձաշրջան էր անցել ռուսական ակումբում և լավ տպավորություն է թողել գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի վրա: