Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ձերբակալվել է
18/07/2017 20:19

Նմանատիպ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը և նրա որդին ձերբակալվել են: 67-ամյա պաշտոնյան ճաղերի հետևում է հայտնվել հակակորուպցիոն գործողությունների շրջանակում,- գրում է Marca.com-ը:
Ձերբակալվել են նաև ֆեդերացիայի այլ աշխատողներ, մասնավորապես, էկոնոմիկայի հարցերով փոխնախագահ Խուան Պադրոն:
Կալանավորվածները մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում կորուպցիայի, փաստաթղթերի կեղծման ու անհիմն ծախսերի: 2015 թվականին Վիլյարը հայտնվել էր ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում:
Նշենք, որ Վիլյարը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 1988 թվականից: Այս տարվա մայիսին նա 8-րդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում