Բուսկետս. «Բարսելոնային» համալրում է հարկավոր

Բուսկետս. «Բարսելոնային» համալրում է հարկավոր

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Բուսկետսը կարծիք է հայտնել Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի մասին, որում կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվեցին 1:3 հաշվով:

«Տնային պարտությունը մեզ դժվարին կացության մեջ է դնում։ Կփորձենք մրցակցի հարկի տակ հետ բերել կորցրածը՝ չնայած դա գրեթե անհնար է: Սովորաբար, նման խաղերում առաջին գոլը խփած թիմը լուրջ առավելություն է ստանում: «Ռեալը» հիանալի օգտվեց ստեղծված իրավիճակից:

«Բարսելոնային» համալրում է հարկավոր ակումբը պետք է տրանսֆերներ կատարի»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում