Բունդեսլիգա․ «Բորուսսիան» երկրորդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)
26/08/2017 22:31
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Հերտային»։ 15-րդ րոպեին Նուրի Շահինի փոխանցումից հետո աչքի ընկավ Պյեր-Էմերի Օբամեյանգը, իսկ 57-րդ րոպեին արդեն Շահինը դարձավ գոլի հեղինակ։
«Բորուսսիան» 2 խաղում վաստակել է 6 միավոր և «Բավարիայի» ու «Համբուրգի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը։ «Հերտան» 3 միավորով կիսում է 6-10-րդ հորիզոնականները։
Բունդեսլիգա, երկրորդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Հերտա»՝ 2։0
Գոլերը՝ Օբամեյանգ 15՛, Շահին 57՛