Ավարտին է մոտենում «Այլ օֆ Մեն» մրցաշարը
Նմանատիպ
Ավարտին է մոտենում Անգլիայի Մեն կղզում ընթացող շախմատային հզոր «Այլ օֆ Մեն» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը: Մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը:
Մրցաշարի վերջին տուրից առաջ աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարին զիջում է կես միավոր: 6 շախմատիստ 6-ական միավորով կիսում է 3-9-րդ հորիզոնականները: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 5.5, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր:
Մրցաշարի արդյունքները և վիճակահանությունը ներկայացված են այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում