Թուրքիայում պաշտոնական տվյալներով ավելի քան 3 մլն 208 հազար սիրիացի փախստական կա

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում փախստականների թվաքանակի վերաբերյալ, համաձայն որի՝ այս պահին Թուրքիայում 3 միլիոն 208 հազար 131 սիրիացի փախստական կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Համաձայն ներկայացված տվյալների՝ սիրիացի փախստականներն ամենաշատը բնակվում են Ստամբուլում (511 հազար 308), Շանլըուրֆայում (445 հազար 584) և Հաթայում (416 հազար 598):

Սիրիացիներից հետո ամենամեծ թվով փախստականները Իրաքից եկածներն են՝ շուրջ 250 հազար:

Բացի փախստականներից Թուրքիայում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը 591 հազար 982 է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում