ԵՊՀ «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի ՊԲ-ում
Նմանատիպ
Ապրիլի 13-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանության նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախ էին այցելել սպա-հոգեբանների հետ “Առաջին հոգեբանական օգնության հնարքների դասավանդման” թեմայով վերապատրաստման սեմինար-պարապմունք անցկացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում ՊԲ հրամանատարը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց այցը էլ ավելի կկատարելագործի սպա-հոգեբանների ինստիտուտը պաշտպանության բանակում:
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում