Վրաստանում ոչ մի շիշ կոնյակ չի այրվել
Նմանատիպ
«Արմենպրես» հաղորդմամբ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու «Ռուիս» թունելում հայկական կոնյակ փոխադրող բեռնատարի վթարից ոչ մի գրամ կոնյակ չի այրվել: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Ոչ մի շիշ կոնյակ չի այրվել, կցորդն է այրվել, որի մեջ այլ ապրանք էր»,- ասաց Հարությունյանը’ հավելելով, որ կոնյակ արտադրողը ցանկացել է չհրապարակել իր անունը:
Ապրիլի 12-ին հրդեհված բեռնատարը հայկական չի եղել, վարորդը եղել է վրացի Մալխազ Ռուխաձեն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել էր, որ այրվել է վարորդի խցիկը, բարեբախտաբար, վարորդը կարողացել էր ժամանակին դուրս գալ մեքենայից: Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարներ: Տեղի ունեցածի կապակցությամբ կենտրոնական ավտոմայրուղում երթեւեկությունը կանգնեցվել է մի քանի ժամ:
Կոնյակը Հայաստանից փոխադրվում Էր Փոթի նավահանգիստ, իսկ այնտեղից՝ Ռուսաստան: Ըստ նախնական տվյալերի’ բռնկման պատճառ կարող Էր դառնալ բեռնատարի անսարքությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում