Իրանի նախագահը ամուսնության առաջարկ է ստացել
15/04/2013 11:32
Նմանատիպ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Սեմնան հյուսիսային նահանգ կատարած այցելության ժամանակ մի այրի կին նրան խնդրել է ամուսնանալ իր հետ: Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն:
«Եվ այժմ ես ցանկանում եմ խնդրել նախագահին կնության առնել ինձ ու տանել Թեհրան»,- մասնավորապես ասել է տիկինը:
Կինը պատմել է, որ հրդեհի հետևանքով կորցրել է իր ընտանիքի անդամներին և հիմա ցանկանում է գնալ Թեհրան: Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Իրանի նախագահի անձնական կյանքի մասին այքան էլ շատ բան հայտնի չէ, քանի որ նրա կինը, երկու որդիներն ու դուստրը քիչ են երևում հանրությանը: