Ֆեյսբուքում Մուհամեդ մարգարեին հայհոյած թուրքը ազատազրկման է ենթարկվել
15/04/2013 13:29
Նմանատիպ
Ստամբուլի դատարանը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 216/3 հոդվածով՝ ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները ոտնահարելու համար Facebook-ում Մուհամեդ մարգարեին վիրավորած մի երիտասարդի 6-ամսյա ազատազրկման է դատապարտել։
Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալ»-ը, երիտասարդի դեմ բողոք էր ներկայացրել սոցիալական ցանցի մեկ այլ թուրք օգտատեր։
Տղամարդը, ով չնայած բազմաթիվ անգամներ դատարան ցուցմունք տալու է հրավիրվել, այդպես էլ չի ներկայացել։
Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ 29-ամյա կասկածյալը սոցիալական ցանցում հայհոյել է Մուհամեդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում