ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
15/04/2013 13:39
Նմանատիպ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ) գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը և ղարաբաղյան հարցը: Հաղորդվում է նաև, որ քննարկումներին ներկա է եղել նաև Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Միշչենկոն (ԵԱՀԿ-ի նախագահությունը 2013թ. հունվարի ստանձնել է Ուկրաինան) և ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տարգայը: Բանակցությունների առնչությամբ այլ մանրամսներ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում