Ազատ են արձակել Հոսնի Մուբարաքին
15/04/2013 15:20
Նմանատիպ
Կահիրեի դատարանը որոշել է ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Երկրի նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել 2011թ.-ի հեղափոխության ընթացքում ցուցարարների սպանությանը հանցակից լինելու համար։
2013թ.-ի ապրիլին սկսվել է Հոսնի Մուբարաքի գործի վերաքննությունը։ Դատական առաջին նիստից հետո, որը տեղի էր ունեցել Կահիրեի ոստիկանական ակադեմիայի դահլիճում, 34-ամյա նախկին նախագահն ուղղաթիռով տեղափոխվել էր հոսպիտալ, որտեղ բուժում էր ստանում։
Դատական որոշման հրապարակումից անմիջապես հետո դրսում բախումներ են սկսվել նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում