Բրիտանիայի դեսպանները այցելել են Ախալքալաք
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի դեսպան Վրաստանում՝ Դեվիդ Մոռանը և Հայաստանում՝ Ջոնաթան Էյվսը այցելեցին Ախալքալաք և հանդիպումներ ունեցան ոչ կառավարական, պետական և քաղաքական հատվածների ներկայացուցիչների հետ:
Akhaltskha.net կայքի փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի դեսպանները Հայաստանում և Վրաստանում Ախալքալաք այցելեցին, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, մարդկանց հուզող հարցերին և շրջանում առկա հիմնախնդիրներին:
GFSIS-ի գրասենյակում դեսպանները հանդիպեցին ոչ կառավարական հատվածի և վերաինտեգրման նախարարության տեղական ներկայացուցչի հետ: Հանդիպմանը քննարկվեցին կրթական, գյուղատնտեսական, առողջապահական և այլ խնդիրներ:
Դեսպանները հանդիպում ունեցան Ախալքալաքի վարչությունում, այնուհետև «Վրացական երազանքի» նախընտրական շտաբում հանդիպեցին կոալիցիայի ակտիվիստների հետ:
Հերթական անգամ Մեծ Բրիտանիայի դեսպանները Հայաստանում և Վրաստանում միասին են այցելում Ախալքալաք: