Բաշար ալ-Ասադը համաներում է շնորհել բոլոր հանցագործներին
16/04/2013 13:09
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստորագրել է համընդհանուր համաներման մասին հրամանագիր, հայտնում է Ria Novostiը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։
Համաներման են ենթակա մինչ այսօր՝ 2013-ի ապրիլի 16-ը, կատարված բոլոր հանցագործությունները։ Համաներումն արվում է ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագրի համաձայն, որն ավելի վաղ առաջարկել էր Սիրիայի նախագահը։
Սիրիայում կառավարական զորքի և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյաներով՝ այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 70.000 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում