Ադրբեջանցի զինծառայողների վթարի հետևանքով կան զոհեր

Ադրբեջանում անձնական մեքենայով զինծառայողներ են վթարի ենթարկվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռաշադ Մանսիմովը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։

Ավտովթարի հետևանքով կրտսեր լեյտենանտ Քյանան Աթաշօղլու Իսկենդերովը տեղում մահացել է։

Մեքենայի վարորդն ու մյուս ուղևորը՝ կապիտան Ռամիզ Մուրգյուզովը, թեթև վնասվածքներ են ստացել։
Հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում