Օջալանը նոր նամակ է գրել

Թուրքիայի քրդերի առաջնորդ, Իմրալը կզղում բանտարկված Աբդուլլա Օջալանի հերթական նամակը կհասցվի Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլի քրդական ճամբար: Օջալանի նամակը Թուրքիայի արդարադատության նախարարության միջնորդությամբ Ազգային հետախուզական ծառայությունների կողմից հանձնվել է թուրքական մեջլիսի միակ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամներին: Հաղորդվում է, որ այնուհետ նամակը քրդական կուսակցության ներկայացուցիչներից մեկը տեղափոխել է Հյուսիսային Իրաքի քրդական ճամբար:

Ենթադրվում է, որ փակ ծրարում գտնվող նամակով քուրդ առաջնորդը կոչ է անում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին’ լքել երկիրը: Ըստ որոշ կանխատեսումների’ թուրք-քրդական հակամարտության կարգավորման առաջին փուլը քրդերի հեռանալով կավարտվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում