Ադրբեջանցի ժողովուրդը բոլոր ժամանկներում իր մաշկի վրա զգալու է Այիսլիի գարշելի գրքի հրատարկման հետևանքները. Ալի Հասանով
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը «բոլոր ժամանակներում մեծ վնաս է հասցնելու ադրբեջանցի ժողովրդին, Ադրբեջանի ազգային և պետական շահերին»:
«Ադրբեջանցի ժողովուրդը բոլոր ժամանկներում իր մաշկի վրա զգալու է այդ գարշելի գրքի հրատարկման հետևանքները: Այսօր և ապագայում էլ հայկական պետությունը, նրա գաղափարական կառույցները, հայկական սփյուռքը Աքրամ Նայիբովի ադրբեջանական դիրքորոշումն օգտագործելու են մեր դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ մեկնաբանելով «Քարե երազների»՝ հայերեն թարգմանության մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վեպը լույս է տեսել 2012թ. դեկտեմբերին և նվիրված է Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրած հայերին: Վեպի բովանդակության պատճառով Այլիսլին զրկվել է ժողովրդական գրողի տիտղոսից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում