ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված թեմատիկ մարզաշապիկներ են պատրաստվել
Նմանատիպ
«Ասպարեզ» պարբերականը հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայ երիտասարդաց միության Արեւմտյան շրջանի բաժինը Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված վերնաշապիկներ է պատրաստել հայ համայնքի ներկայացուցիչների համար: Պարբերականը, նախօրոք մրցույթ է հայտարարարվել արևմտյան ողջ թեմի հայկական դպրոցներում վերնաշապիկի ձևավորման համար:
Արդյունքում անհամար թեկնածուներից որպես Հայոց ցեղասպանությանը նվիրված լավագույն վերնաշապիկ է ընտրվել Օշին Մանուկյանի աշխատանքը’ Քամիլիան հայկական դպցրոցից:
Մարզաշապիկի վրա գրված է լինելու «Կտրեք իմ ճյուղերը, վառեք իմ տերևները, սակայն, դուք երբեք չեք դիպչի իմ արմատներին» գրությունը:
Մարզաշապիկները թողարկվելու են մինչև ապրիլի 24-ը. դրանք անվճար բաժանվելու են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի դպրոցների աշակերտներին: Նաև բաց վաճառքի են դրվելու ( հնարավոր կլինի ձեռք բերել կազմակերպության կայքի’ www.AYFWest.org միջոցով, ինքնարժեքով՝ 5 ամերիկյան դոլարով):
Հիմնադրվելով 1933 թվականին’ Հայ երիտասարդաց միությունը (ՀԵԴ) ամենամեծ և ամենաազդեցիկ հայ-ամերիկյան երիտասարդական կազմակերպությունն է Միացյալ Նահանգներում: Այն աշխատում է բարձրացնել ամերիկահայ երիտասարդների սոցիալական, քաղաքական, կրթական և մշակութային իրազեկվածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում