Արցախի արտգործնախարարն ընդունել է Արցախում ԿԽՄԿ-ի նորանշանակ ղեկավարին
Նմանատիպ
Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա ԿԽՄԿ առաքելության նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին՝ ԼՂՀ-ում իր պաշտոնավարման շրջանում իրականացրած աշխատանքների համար և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերելու հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում