Ադրբեջանական բանակում զինվորը կրակել է երկու զինակիցների վրա

Ադրբեջանի բանակում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել, որի հետեւանքով երկու զինվոր է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինվոր Սաբուհի Օսմանլին տաբելային ինքնաձիգից արձակված կրակոցով վիրավորել է իր ծառայակիցներ Էլշադ Համաթովին եւ Մովլուդ Մուրթուզալիեւին: Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Արտակարգ պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Նա նշել է, որ հետաքննություն է ընթանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում