Yerevan
15
+21°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայոց ցեղասպանության ճանաչումն անհավանական է. վրացի պատգամավոր

Վրաստանի խորհրդարանը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած մի շարք կազմակերպություններ, որոնք ներկայացնում են Վրաստանում բնակվող հայերի շահերը, դիմել են երկրի խորհրդարանին՝ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլիի խոսքով՝ Հայաստանը Վրաստանից այդ հարցի շուրջ ակնկալիք չպետք է ունենա։

«Այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ դեպքերը, վրացի ժողովուրդն իրեն պահել է այնպես, ինչպես պետք է պահեր արժանապատիվ հարևանը։ Մենք նրանց ապաստան ենք տվել և մեր վերաբերմունքը հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Քաղաքական առումով՝ դրանից ավելին պահանջելն անարդար է։ Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումն անհավանական է, և դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա»,-ասել է պատգամավորը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում