Թուրքիայում գյուլենականների գործով նախկին ոստիկաններ են ձերբակալվել
16/11/2017 11:25
Նմանատիպ
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 108 նախկին ոստիկանի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրք իրավապահ մարմինները երկրի 30 նահանգում, այդ թվում և Անկարայում նոյեմբերի 16-ի առավոտվանից համաժամանակյա գործողություններ են սկսել: Դրանց արդյունքում ձերբակալվել է կասկածվող 108 ոստիկաններից 60-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում