ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում
Նմանատիպ
ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը պատասխան այցով 2013 թ. ապրիլի 18-20-ը գտնվում է Հայաստանում:
Այցի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը:
Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար’ Ա. Գևորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի և Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանի հետ: Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևանի Կապույտ մզկիթ և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում