Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Ապրիլի 18-ին, Վրաստանի նախագահ Միխելի Սաակաշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն: Հայր Հակոբի գլխավորությամբ հոգևորականները նախագահին առաջնորդեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Akhaltskha.net կայքի փոխանցմամբ եկեղեցու բակում Միխեիլ Սաակաշվիլին ծաղիկներ դրեց 1915 թ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև Վրաստանի ղեկավարը եղավ նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում, ուր կարճատև հանդիպում ունեցավ հայ հոգևորականության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում