Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է Բաղդատի սրճարաններից մեկը

Մահապարտ-ահաբեկիչը ապրիլի 19-ին պայթյուն է իրականացրել Իրաքի մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Ոստիկանության փոխանցմամբ, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ հարյուրից ավելին:

Այս մասին տեղեկացնում է «Իտառ-տասս» գործակալությունը
Նշենք, որ ապրիլի 17-ին չորս պայթյուն էր իրականացվել Բաղդադի տարբեր շրջաններում, եւ դրանց հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել 17 մարդ:

Վերջին օրերին Իրաքում բռնությունների դեպքերը հաճախակի են դարձել:Իշխանություններն ահաբեկչությունը կապում են ապրիլի 20–ին երկրում նախատեսված նահանգային ընտրությունների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում