Մեջլիսի դիմաց Թուրքիայի քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել
19/04/2013 12:18
Նմանատիպ
Թուրքիայի Մեջլիսի դիմաց թուրք քաղաքացին ինքնասպանության փորձ է արել: Սեփական պարտքերի պատճառով ճգնաժամային վիճակում գտնվող Մուրաթ Ա.-ն հրազենով երեք անգամ օդ է կրակել, ինչից հետո հրազենը պահել է իր գլխին: Թուրքական մեջլիսի անվտանգության աշխատակիցները շուրջ կես ժամ փորձել են համոզել ինքնասպանության դիմած անձին, որպեսզի նա զենքը վայր դնի: Ի վերջո անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրան չեզոքացնել և տեղափոխել Անկարայի ոստիկանական բաժանմունք: Բաժանմունքում պարզվել է, որ թուրք քաղաքացին նման քայլի է դիմել մեծ պարտքեր ունենալու հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում