19.1 C
Yerevan

«Նոր Հայաստան» շարժումը ավագանու ընտրությունների քարոզարշավի տարր է. Երվանդ Բոզոյան

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովն ու «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժման կազմավորման մասին հայտարարությունը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, որևէ արտառոց և նոր բան իր մեջ չի պարունակում:

Քաղաքագետը կարծում է, որ դա ավագանու ընտրությունների քարոզարշավի տարր է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը քաղաքագետը ասել է, որ «Բարև» շարժումը նոր չէ, որ սկսվել է, այն կար մինչև նախագահի ընտրությունները: «Ամեն մի կուսակցություն նախընտրական պայքարի իր ձևն է ընտրում և փորձում այն առաջ տանել: Նախագահի ընտրություններից առաջ էլ էր նա հայտարարում, որ պետք է վայր դնել բոլոր կուսակցական դրոշները, դա էլ է նախընտրական հնարք, հասկանալի է, որ ցանկանում են հասարակության տարբեր շերտերին իրենց շուրջը կոնսոլիդացնել»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Բոզոյանի` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այդպիսի հավաքներ և հանդիպումներ շատ կլինեն: Նա նկատեց, որ այսպիսով Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը հետընտրական գործընթացը շատ սահուն կերպով տեղափոխել են ավագանու ընտրությունների դաշտ: «Հասկանալի է, որ ավագանու ընտրություններն այսօր առարկայական խնդիր են, իսկ հետընտրական պրոցեսն արդեն շատ վերացական նշանակություն է ստացել: Իրենք փորձում են ավագանու ընտրություններին հնարավորինս շատ ձայներ ստանալ»,- պարզաբանեց քաղաքագետը:

spot_imgspot_img