Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում
15/12/2017 18:59
Նմանատիպ
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը իրականացնում են հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում սահմանային պահակակետերի արդիականացման, հին սարքավորումների թարմացման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքներ:
Այս մասին հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Սահմանապահ վարչության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած աջակցության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում