Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել սիրիահայերի հավատարմությունը
22/04/2013 14:55
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Աս-Սաֆիր» պարբերականը Բաշար ալ-Ասադը խոսել է նաև ազգային փոքրամասնությունների մասին և, անդրադառձել Սիրիայի հայ համայնքին՝ մատնանշելով նրանց հավատարմությունը։
Անդրադառնալով հայերին՝ Ասադն ասել է, որ նրանք կարողացել են ամուր կապեր հաստատել Սիրիայի հասարակության հետ, որում իրենք ապրում են՝ դառնալով այդ հասարակության անբաժան մասը։
Նա հիշեցրել է հայերի հավատարմությունը նաև Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին: Ասադը ասել է, որ նրանք այն ժամանակ չեն լքել Լիբանանը և այսօր էլ, չնայած ճգնաժամին, չեն լքում Սիրիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում