Արցախի արտգործնախարարը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին
22/04/2013 18:01
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի` Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում