Նոր թանգարանները կհարստացնեն մշակութային կյանքը

Նոր թանգարանները կհարստացնեն մշակութային կյանքը

Առաջիկայում Հայաստանի տարածքում նախատեսվում է նոր թանգարաններ ստեղծել: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«2018-ին նախարարությունը կհայտարարի նոր թանգարանների բացման մասին: Մենք համագործակցում ենք մասնավոր ներդրողների հետ, որոնց հատկացրած գումարներով առաջիկայում Երևանում Լուսանկարչության թանգարան կստեղծվի, կկազմակերպվի նաև հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների անհատական ցուցադրությունը: Հավանական է, որ թանգարանը նրա անունը կրի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նրա խոսքով` Երևանում կբացվի Գորգի թանգարան, իսկ Հաղպատում` Սայաթ-Նովայի թանգարան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում