«Ժամանակը» զրուցել Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:
-Ընդունված է ասել, որ ոստիկանությունը զերծ է քաղաքականությունից, բայց կարծիք կա, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական ու տնտեսական այս ճգնաժամի պայմաններում, երբ ընտրություններից հետո երկարատև հանրահավաքներ, զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում, դժգոհության ալիք է բարձրանում, ոստիկանությունը ոչ թե հասարակության, այլ իշխանության կողքին կանգնում: Ե՞րբ կգա այն օրը, երբ ոստիկանությունը կկանգնի ոչ թե իշխանության, այլ հասարակության կողքին:
– Ոչ, ոստիկանությունը բացառապես դուրս է քաղաքականությունից և ցանկացած միջոցառման ժամանակ իր գործառույթների շրջանակում պետք է գործի, ինչը խիստ հանձնարարված է հենց ինձ: Մենք գնում ենք նոր ոստիկանի կերպար ձևավորելուն:
– Անընդհատ շեշտում եք, որ ոստիկանության դեմքը պետք է փոխվի, նոր ոստիկանի կերպար կերտվի: Դուք այդ նոր ոստիկանի կերպա՞րն եք:
-Ես փորձում եմ լինել այդ նոր ոստիկանի կերպարը, որ ժողովրդի մեջ ոստիկանության հանդեպ հավատ ներշնչվի: Դա է իմ ոստիկանապետի հանձնարարականը՝ ծառայել օրենքին և ժողովրդին: